168ebb8e63ea01dad1a9165fc84446ec.jpg

Երեւանն ուսումնասիրում է Բելառուսից Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համալիրների գնման հետ կապված իրավիճակը |news.am|

news.am: Հայկական կողմն ուսումնասիրում է Բելառուսից Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համալիրների ենթադրյալ գնմանն առնչվող տեղեկությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Մինսկի գործողություններին Երեւանի գնահատականի վերաբերյալ հարցին:

Փոխնախարարը նշեց, որ ամբողջ օրը զբաղված է եղել բանակցություններով, ուստի այս պահին այդ հարցով ամբողջական տեղեկությունների չի տնօրինում: «Եթե հաստատվի, ինչպես դուք ներկայացրեցիք հարցը, Հայաստանի արձագանքը բացասական եւ ոչ բարեկամական կլինի: Խոսքը ոչ միայն Բելառուսի մասին է, այլեւ բոլոր այն երկրների, որոնք մասնակցում են «Պոլոնեզ» համալիրների ստեղծմանը»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն