Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ժամանակ վերջինիս ուշադրությունը հրավիրել է Դոնեցկում տեղի ունեցած «բարբարոսական ակտի»՝ հրթիռակոծության վրա։ Զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է կարծիքների փոխանակումը «Դոնբասի պաշտպանության համար ռուսական ռազմական գործողության շուրջ»։ 

«Շփման ժամանակ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել ուկրաինացի զինվորականների նոր բարբարոսական ակտի վրա՝ կասետային զինամթերքի գործածմամբ այսօրվա հրթիռային հարվածը Դոնեցկի կենտրոնական թաղամասի վրա, որ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի է հանգեցրել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կրեմլից հավելել են, որ Բենեթը Պուտինին տեղեկացրել է մի շարք երկրների ղեկավարների հետ ուկրաինական խնդրի վերաբերյալ իր վերջին շփումների մասին։ Պուտինն ի պատասխան իր գնահատականներն է ներկայացրել ռուսական ու ուկրաինական կողմերի ներկայացուցիչների բանակցային գործընթացի մասին, որ այս օրերին տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Ուկրաինայում ռուսական գործողության մեկնարկից ի վեր սա Պուտինի ու Բենեթի արդեն հինգերորդ հեռախոսազրույցն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

WordPress › Error

Error establishing a Redis connection

To disable Redis, delete the object-cache.php file in the /wp-content/ directory.