2022-03-15-f7614f93-eda7-43b3-b831-bbdac7177db0.jpg

Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ
Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:
Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:
Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն