Փոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների՝ մասնավորապես Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդին, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենին, Լատվիայի Հանրապետության դեսպան Ինգրիդա Լևրենցին և Նորվեգիայի դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի վրա դրանց հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով