factor.am: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին, գրում է DW ռուսական ծառայությունը։
Պատժամիջոցների ցուցակում ՌԴ-ից 350 ֆիզիկական և իրավաբանական անձինք են։ Բրիտանիան նրանց արգելել է մուտք գործել իր տարածք, ինչպես նաև սառեցրել է ակտիվները։ Ցուցակում հայտնվել է նաև ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, օլիգարխներ Պյոտր Ավինը, Միխայիլ Ֆրիդմանը։
Հավելենք, որ բրիտանական պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողներ Վլադիմիր Սոլովյովը, Օլգա Սկաբեևան, դերասան և ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը, նախկին պատգամավոր Զախար Պրիլեպինը, հասարակական գործիչ Անտոն Կրասովսկին, լրագրող Արկադի Մամոնտովը։