Վարույթ է ընդունվել Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դատավճիռը բեկանելու և նրան արդարացնելու մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ հիմք ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:

Եվրադատարանը ամիսներ առաջ կայացրած վճռով արձանագրել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն