Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաք այցի և  Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները ամփոփելիս ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հույսերը մի փոքր ավելի մեծացել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա կատարած այցից հետո: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Չավուշօղլուն հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի առարկում։

Չավուշօղլուն ընդգծել է Թուրքիայի լիակատար աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, քանի որ «ամբողջ աշխարհը տեսնում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի պայքարն այս պատերազմի դեմ»։

Դմիտրի Կուլեբան իր հերթին նշել է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդը գնահատում են այն «սկզբունքային դիրքորոշումը», որը Թուրքիան որդեգրել է պատերազմի բռնկումից ի վեր։

Չավուշօղլուն հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է, որ այսօր Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով