Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Դոնբասի պաշտպանության ռազմական գործողության զարգացման տարբեր ասպեկտներ։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին։

Էրդողանն իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դրական արդյունք կունենան։ Նրա խոսքով՝ եթե մշտական ​​հրադադար հայտարարվի, ապա երկարաժամկետ կարգավորման ճանապարհ կբացվի։

Բացի այդ, Էրդողանը վերահաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին Անկարայում կամ Ստամբուլում ընդունելու պատրաստակամությունը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով