b705d26128941df636e3d02203383617.jpg

Կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ․ նախարար |lragir.am|

lragir.am: Դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար մշակվել է բանաձև, որով կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախկինում, երբ մարզպետները վերաբաշխումներ էին անում, այդ վերաբաշխումները չեն արվի, և այդ բանաձևի միջոցով արդեն դպրոցները ֆինանսավորում կստանան դասարանների քանակով, այլ պարամետրեր հաշվի կառնվեն: Եվ փոքր համակազմ ունեցող դպրոցներն ավելի լուրջ հնարավորություններ կստանան: Այսինքն՝ մենք սահմանելու ենք աշխատավարձերի ստորին շեմ, որտեղից արդեն ցանկացած հաջորդ բարձրացում այդ շեմն է բարձրացնելու”,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ դպրոցների ֆինանսավորման հարցը լուրջ խնդիր է: Նա նշեց, որ որոշ դպրոցներից աշակերտներ են հեռանում, քիչ աշակերտ ունեցող դպրոցն այսօր ավելի քիչ ֆինասնավորում է ստանում:

«Սեպտեմբերը գալու է, և մանկավարժները ձեր հայտարարություններին համապատասխան սպասելու են բարձրացման: Ես կխնդրեմ հստակեցնել՝ ի՞նչ մեխանիզմով է բարձրանալու»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան ԿԳ նախարարը կրկնեց՝ բանաձևը սահմանելու է ստորին շեմ, արդեն հաջորդ բարձրացումներն ըստ դրա են լինելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն