Հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, առողջացել է 80 քաղաքացի․ ԱՆ

Մարտի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, կատարվել է 1709 թեստավորում: Առողջացածների թիվը 80 է, արձանագրվել է մահվան 2 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422307 դեպք, որոնցից 409357-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2686 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8595 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2950838 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով