Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել «միակողմանի պատժամիջոցների կողմնակի հետևանքների առթիվ»․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի և Պակիստանի արտգործնախարարներ Վան Ին և Շահ Մահմուդ Քուրեշին բանակցություններ են վարել, որի ընթացքում անդրադարձել են Ուկրաինայում իրավիճակին։

«Սինհուայի» փոխանցմամբ, անդրադառնալվ Ուկրաինայի հարցին, նախարարները մտահոգություն են հայտնել «միակողմանի պատժամիջոցների կողմնակի հետևանքների առթիվ»։  Նրանք նաև կոչ են արել դիվանագիտական երկխոսության միջոցով հասնել կրակի դադարեցման։

Պակիստանի ԱԳՆ տարածված հաղորդագրություն մեջ նշվում է միայն, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և վերահաստատել կայուն երկխոսության և դիվանագիտական ճանապարհով հարցի լուծման անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով