Ուկրաինայում հերքել են Զախարովայի հայտարարությունը, թե կողմերի միջև գերիների փոխանակում է եղել

Ուկրաինայում հերքել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ կողմերի միջև գերիների փոխանակում է եղել։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, «Українська правда»-ի հարցին ի պատասխան, նշել է․ «Ոչ, ես նման տեղեկություն չունեմ։ Ռուսաստանն ապրում է զուգահեռ իրականության մեջ. ինքն փոխանակումներ է անում, ինքը գրում է այդ մասին։ Մենք փոխանակումներ չենք արել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև