Լեհաստանի սեյմը բանաձև է ընդունել, որով «դատապարտում է Ուկրաինայում ՌԴ ռազմական հանցագործությունները»

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, բանաձև է ընդունել, որով «դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները»։

Սեյմի պատգամավորները հորդորել են բոլոր պետություններին, որոնք ճանաչում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանում և Միջազգային քրեական դատարանում վարույթների հարուցմանը։

Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ արտաքսում է 45 ռուս դիվանագետի, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով