Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 22-ով՝ ընդհանուր կազմելով 422 423: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին կատարվել է 2430 թեստավորում (ընդհանուր՝ 2 961 990): Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8607 է:
Առողջացել է ևս 58 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 409 693-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2451 քաղաքացի: