2022-03-27-5947a7b2-e516-4036-8014-c29ab451a48c.jpeg

Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց նախնական դիրքերը. Մենենդես |1lurer.am|

1lurer.am: Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։ Այդ մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Ես կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը և անհապաղ դադարեցնել իրենց չհրահրված հարձակումները»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն