Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդերներ» է մոտեցնում երկրի սահմանին|factor.am|

factor.am: Մոսկվան նախապատրաստում է ՌԴ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների տեղաշարժը՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններ իրականացնելու համար։ Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը, գրում է Korrespondent-ը։

«Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում գրանցվել է «Իսկանդեր-Մ» OTRK արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Գլխավոր շտաբի ամենօրյա ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ՌԴ-ն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է գրավյալ գծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու վրա։

Տեղեկացվում է, որ շարունակվում է նաև Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար ռուսական զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների նախապատրաստումն ու տեղաշարժը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով