Արմավիրի կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնը քանդվել է. սահմանափակվել է երթևեկությունը

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.1 կմ հատվածում (Արմավիրի մարզ) գտնվող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ անվտանգությունն ապահովելու համար կատարվել են երթևեկության սահմանափակումներ։

Կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։ Իսկ բեռնատարները տվյալ հատվածը կարող են շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

Հիմնադրամի առաջարկով կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։

Այժմ իրականացվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթաց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով