a3b03d299a46feca8b37f76823f0744a.jpg

Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան |armenpress.am|

Արմենպրես։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:

«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների: Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս ակտիվությունը պայմանավորում եմ երկկողմանի ինժեներական աշխատանքներով: Ձմռանից հետո, գիտեք, գարնանը որոշ ինժեներական աշխատանքներ են կատարվում, առաջնագիծն աշխուժանում է: Հայաստանի Զինված ուժերը շարունակում են իրենց աշխատանքը՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը վերահաստատեց իր այն հայտարարությունը, համաձայն որի հայկական բանակը զինվում է շատ խիստ: «Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,-ասաց նախարարը: Լրագրողների հարցին, թե արդյոք այդ գործողություններով տարածաշրջանում սպառազինության բալանսը վերականգնվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն