ef2fc8de03d71a2107aef6676c19b9dc.jpg

Սինգապուրի խորհրդարանը հաստատել է կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրենքը |news.am|

news.am: Սինգապուրի խորհրդարանը կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել, որը պետական մարմիններին իրավունք է տալիս իրենց հայեցողությամբ բոլոր ինտերնետ հարթակներից հեռացնել ցանկացած տեղեկություն, որն իրենց կարծիքով հավաստի չէ:

Նախագծի քննարկումը տևել է երկու օր, իսկ քվեարկությունն անցել է անցյալ գիշեր, հաղորդում է The Straits Times-ը:

«Համացանցում կեղծ տեղեկատվության տարածումից և մանիպուլյացիայից պաշտպանության մասին օրենքը քաղաքական գործիք չէ իշխող կուսակցության իշխանության ամրապնդման համար», -ասել է ՆԳ, արդարադատության նախարար Կ. Շանմուգամը:

«Սա հասարակության ձևավորման միջոց է, որը պետք է լինի Սինգապուրում», – հավելել է գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նոր օրենքը կառավարությանը գործիքներ կտրամադրի համացանցում կեղծ հայտարարությունների դեմ պայքարի համար, որոնք հաշված րոպեների ընթացքում կարող են անդառնալի վնաս հասցնել:

Ընդդիմությունը պահանջում էր բացառապես դատական մարմիններին իրավունք տալ հեռացնել այս կամ այն տեղեկատվությունը: Սակայն, ինչպես նշել է Շանմուգամը, այդ դեպքում դրա համար մի քանի օր կպահանջվեր, այնինչ պետք է արագ գործել հնարավոր վնասը նվազագույնի հասցնելու համար:

Օրենքը նաեւ քրեական պատասխանատվություն է սահմանում կեղծ տեղեկատվության կանխամտածված տարածման համար:

Առավելագույն պատիժ կարող է լինել մինչեւ 10 տարի ազատազրկումը, ինչպես նաեւ մինչեւ 1 մլն սինգապուրյան դոլարի չափով տուգանքը (738 հազար դոլար):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն