ae9ca2378f2f2f537933957db49815f7.jpg

Թրամփը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Սիրիայի դեմ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է եւս մեկ տարով երկարացնել միակողմանի պատժամիջոցների ռեժիմը Սիրիայի հանդեպ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, որն ուղարկվել է Կոնգրեսի ղեկավարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոպիտ ուժի կիրառումը եւ մարդու իրավունքների խախտումներն ու կոչ է անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, հետեւել հրադադարի ռեժիմին»,- տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։

Խոսքը սահմանափակիչ միջոցների պահպանման մասին է, որոնք հետեւողականորեն մտցրել է Վաշինգտոնը 2004-2012 թվականներին։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են որոշ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակմանը, արգելք է դրվում Սիրիա ամերիկյան որոշ կարգի ապրանքների եւ ծառայությունների արտահանման վրա։
Հայտարարությունում նաեւ ասվում է, որ «ԱՄՆ-ը ուշադրություն կդարձնի Սիրիայի կառավարության կազմի փոփոխությանը, նրա քաղաքականությանն ու գործողություններին», եւ կմտածի՝ արդյո՞ք արժե ապագայում պահպանել միակողմանի պատժամիոցները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն