news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցում է Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցում են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի և Հայաստանի ներկա և նախկին պաշտոնյաներ:
Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ «Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ ինձ հարցեր կտաք Երևանում»,- ասել է նա: