news.am: Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի որոշումը՝ դադարեցնել իր պարտավորությունների մի մասի կատարումը միջուկային համաձայնագրի շրջանակում, տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելը «կշարունակի մարտնչել նրանց դեմ, ովքեր ձգտում են զրկել մեզ կյանքից, եւ մենք էլ ավելի խորն ենք գցում մեր արմատները մեր հայրենի հողում»։