bf8e5bf98bf9f546161938a15d1e1b21.jpg

Դատարանը մասնակի բավարարեց Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքը |armtimes.com|

Armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ մասնակի բավարարեց նախկին փոխվարչապետ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:

Ըստ դատարանի որոշման՝ Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:

Բանն այն է, որ Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլեւս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է առաջին ատյանի դատարան:

Պաշտպանական կողմը պահանջում էր դատարանից՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել նրա իրավունքների եւ ազատությունների խախտումը:

Ըստ պաշտպանական կողմի՝ կայացված որոշման արդյունքում Արմեն Գեւորգյանը զրկված է նաեւ աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու, իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն