ԱՄՆ-ն աջակցում է եվրոպական երկրների՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մերժմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն աջակցում է մի շարք եվրոպական երկրների՝ ռուսական բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մերժմանը, ասել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։

«Կարծում եմ՝ Գերմանիայի կանցլերը հստակ ասել է, որ պայմանագրերը կան այնպես, ինչպես կան, և փոփոխություններ չեն լինի», – ասել է նա։

Սպիտակ տունը Մոսկվայի պահանջը դիտարկում է որպես Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուբլուն արհեստական աջակցություն:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումների նոր կարգի մասին հրամանագիրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով