2022-04-02-8de9cf5e-3436-45cf-b2db-f5fa92b2414d.webp

Վիկտորիա Նուլանդը Եվրոպայում քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը |azatutyun.am|

azatutyun.am:  Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ապրիլի 2-ից 9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա:

Այցերի ընթացքում Նուլանդը քննարկելու է Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցերը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո ծառայությունը:

Նուլանդի նպատակն է «հանդիպումների ընթացքում ամրապնդել երկկողմ կապերը, ընդգծել Ուկրաինային սատարելու անհրաժեշտությունը և համակարգել Ռուսաստանին պատասխանելու աշխատանքը»:

Ֆրանսիայում Նուլանդը կհանդիպի ոչ միայն ֆրանսիացի, այլև բրիտանացի և գերմանացի գործընկերների հետ, իսկ Գերմանիայում կհանդիպի պաշտոնակիցներին «Մեծ յոթնյակից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն