Հայաստանի հումանիտար մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական պարագաներ

Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ ապրիլի 7-ին Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով