tert.am: ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է «ուկրաինական կողմից տարածաշրջանում հնարավոր սադրանքների» մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կհայտարարվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ»,- գրել է նահանգապետն իր թելեգրամյան ալիքում։
Նա պարզաբանել է՝ սա սահմանված սանդղակի երկրորդ մակարդակն է։ Դրանք երեքն են՝ բարձրացված՝ կապույտ, ամենաբարձր՝ դեղին, և վերջինը՝ կրիտիկական՝ կարմիր։