2022-04-10-547b72dd-f16e-414b-97e1-2732d1f3e42c.jpg

ՌԴ Կուրսկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել |tert.am|

tert.am: ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է «ուկրաինական կողմից տարածաշրջանում հնարավոր սադրանքների» մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կհայտարարվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ»,- գրել է նահանգապետն իր թելեգրամյան ալիքում։

Նա պարզաբանել է՝ սա սահմանված սանդղակի երկրորդ մակարդակն է։ Դրանք երեքն են՝ բարձրացված՝ կապույտ, ամենաբարձր՝ դեղին, և վերջինը՝ կրիտիկական՝ կարմիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն