2022-04-12-a126ad06-98cf-488d-b6fc-9ea78ce9bf43.jpg

Շարունակվում է ադրբեջանական բանակը թուրքականին համապատասխանեցնելու գործընթացը․ Զաքիր Հասանով |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության ղեկավար, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալքըրային:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակը Թուրքիայի զինված ուժերի չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքները»,- հայտարարել է Հասանովը:

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ Հասանով-Դալքըրա հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համագործակցության և երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ թեմաներ:

Թուրք բարձրաստիճան զինվորականին ընդունել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ, Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը: Կողմերը խոսել են երկու երկրների բանակների, ներառյալ՝ հետախուզության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Կարևորվել է համատեղ զորավարժությունների անցկացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն