Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. առողջացել է 18 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  422 հազար 799 դեպք, որից  410 հազար 503-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1992 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2466 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 18 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 23 հազար 341-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով