Բրիտանական դատարանը Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել |azatutyun.am|

azatutyun.am: Վեստմինստերի շրջանային դատարանն այսօր կայացած կարճատև նիստի ընթացքում բավարարել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու պահանջը։ Ասանժը Միացյալ Նահանգներում մեղադրվում է լրտեսության մեջ, և նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ ընդհուպ մինչև 175 տարի։

Դատարանի վճռից հետո Ասանժի արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը։

«Ասանժը, սակայն, նախարարի որոշումը բողոքարկելու որոշակի իրավական հնարավորություններ դեռ ունի», – նշում է AP գործակալությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով