2022-04-24-6e3a3640-4fa0-4a19-8f7d-5ef51c4a1df3.jpg

Պոդոլյակը Ռուսաստանին առաջարկել է Մարիուպոլի հարցով «հատուկ բանակցություններ» անցկացնել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանին առաջարկել է երեք քայլ ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող Մարիուպոլի հարցում․

  • Զատկի առնչությամբ իրական հրադադար հաստատել,
  • քաղաքացիական անձանց համար անհապաղ միջանցք բացել,
  • համաձայնել բանակցությունների հատուկ փուլ անցկացնել՝ զինվորականներին փոխանակելու կամ նրանց քաղաքից դուրս բերելու համար, գրում է net-ը։

Պոդոլյակի խոսքով՝ Ռուսաստանն անդադար գրոհում է «Ազովստալ» գործարանը, որտեղ, ուկրաինական կողմի պնդմամբ, զինվորականներից բացի նաև քաղաքացիական անձինք կան։ Ռուսաստանի բանակն օգտագործում է ծանր ավիառումբեր, հրետանի և ինտենսիվորեն կենտրոնացնում է իր ուժերն ու տեխնիկան գրոհի համար, գրել է Պոդոլյակը Թվիթերում։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն