ՀՀ նախագահը Գյումրիում ծանոթացել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի շինաշխատանքներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին:

Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով