Պատրաստվում ենք վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց. պայքարն այստեղ է. զոհվածի ծնող |factor.am|

factor.am: Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5 օրյա ժամկետում:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց:

«Այստեղ կմնանք այնքան, մինչև որ երկրի դատական համակարգի ղեկավարները կկայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան»,- նշեց զոհված զինծառայողի հայրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն