Ուկրաինայում պատերազմը կարող է տևել 5-10 տարի. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում Ուկրաինան առաջին հերթին պետք է ազատի սեփական տարածքները Ղրիմում և Դոնբասում, իսկ Արևմուտքը կօգնի զենքով և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը, գրում է The Times-ը։

«Սա համապարփակ պատերազմ է, քանի որ Ուկրաինայի հաղթանակը ռազմավարական հրամայական է բոլորիս համար», – ասել է Թրասը։

Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել «հինգից տասը տարի», և Պուտինը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել՝ հուսահատ փորձելով դուրս գալ ռուսական փակուղուց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով