Ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ փակ են Երևանի մի շարք փողոցներ

Այսօր առավոտյան 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։ Ոստիկանները փորձում են բացել ճանապարհները՝ քաղաքացիներին հեռացնելով փողոցների երթևեկելի հատվածներից։

Ակցիաներին մասնակցում են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ։

Այս պահին փակ են Մաշտոցի Պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակաի հատվածում, և Հերացի փողոցը։
Ալեք Մանուկյանով բարձրանում է քաղաքացիների մի խումբ՝ Իշխան Սաղաթելյանի և Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ։  Կիևյան փողոցը մեքենաներով փակ է։ 

Երևանի տարբեր հատվածների ակցիաներից կան բերման ենթարկվածներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով