Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրաայդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք` դատարանի որոշմամբ:

Նշվում է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին առաջարկվում է մայիսի 5-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն