Պուտինը Լավրովի խոսքերի համար ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադոլֆ Հիտլերի «հրեական արմատների» մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

«Բենեթը ընդունել է Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել նրան հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքը պարզաբանելու համար», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:

Կրեմլը ևս հայտնել է ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցի մասին, սակայն չի նշել, որ Պուտինը ներողություն է խնդրել նրանից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն