ԱՄՆ առաջին տիկինն այցելել է ուկրաինական Ուժգորոդ քաղաք

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այսօր այցլել է ուկրաինական Ուժգորոդ քաղաք։ Այս մասին, ինչպես գրում է Liga.net-ը, հայտնել է Անդրկարպատյան մարզի շրջանային խորհրդի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ջիլ Բայդենը հանդիպել է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ։ Նրանք միասին այցելել են Ուժգորոդի դպրոցներից մեկը, որտեղ տեղավորվել են բռնի տեղահանվածները։

Անվտանգության նկատառումներով Ջիլ Բայդենի այցի մասին նախապես չէր հայտարարվել, այն գաղտնի էր և փակ էր լրատվամիջոցների համար։ Հանդիպմանը ներկա է եղել միայն Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ներկա պահին Ջիլ Բայդենն արդեն լքել է Ուկրաինայի տարածքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն