2022-05-14-97f3984a-94b6-4e5e-8d8f-7ed9fc815df3.jpeg

ԱՄՆ-ն չի փոխի Եվրոպայում իր մշտական ներկայության ուժերի թիվը. Պենտագոն |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին Եվրոպայում ԱՄՆ մշտական ռազմական ներկայության թվաքանակի փոփոխություն մոտ ապագայում չի սպասվում՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է առաջիկա ամիսներին ռոտացիայի շրջանակներում Եվրոպայում տեղակայել ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայողների:

Քիրբին ընդգծել է, որ նրանք չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն