2022-05-16-a99aade0-c6d2-4267-bed3-148fde0adf58.jpg

Ավտոերթերի 91 մասնակից բերման է ենթարկվել |factor.am|

factor.am: «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր առավոտյան ժամը 8։00-ից ավտոերթեր էին իրականացնում: Երևան մտնող հիմնական մայրուղիներից ավտոերթերով մայրաքաղաք հասած ցուցարարներից 91-ը բերման է ենթարկվել:

Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Թե ինչ հիմքով են ցուցարարները բերման ենթարկվել, Գաբրիելյանը ասաց` լրացուցիչ կտեղեկացնեն: Կան նաև տուգանային հրապարակ է տարված մեքենաներ, թե քանիսը` դեռևս հայտնի չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն