Կրեմլը հաստատել է․ վաղը Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում են վաղը՝ մայիսի 30-ին, հեռախոսազրույց ունենալ։ Այս լուրը ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո», – պատասխանել է նա հարցին, թե արդյոք այդպիսի շփում է սպասվում։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։

«Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», – ասել էր նա։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն