ԱՄՆ-ն կքննի Տեքսասի դպրոցում սպանդի ժամանակ ոստիկանության գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը քննելու է ոստիկանության գործողությունները՝ Տեքսաս նահանգի Յուվալդի բնակավայրի տարրական դպրոցում երեք օր առաջ տեղի ունեցած սպանդի ժամանակ։

Իրավապահների գործողությունները քննելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ մինչ երեխաները հարձակվողի հետ փակված էին սենյակում և զանգահարում էին 911 հեռախոսահամարին, ոստիկանության սպաները սպասում էին դպրոցի միջանցքում։ Միջադեպի օրը հայտնի էր դարձել, որ ոստիկանները սպասել են 40 րոպե, մինչ դպրոցի պահակը կբերի բանալիները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահները սպասել են՝ կարծելով, թե որևէ մեկն արդեն ողջ չէ։

18-ամյա Սալվադոր Ռամոսը մայիսի 27-ին Յուվալդիի դպրոցում սպանել էր 19 դպրոցականի, 2 ուսուցչի, և մոտ մեկ ժամ անց սպանվել՝ ոստիակնների կողմից։ Դեպքի վայրում՝ AR-15 ավտոմատ հրացանով զինված Ռամոսի մոտ իրավապահները հայտնաբերել էին 60 պահեստատուփ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն