Զախարովան հիշեցրել է հսկայական բանակ ստեղծելու Գերմանիայի փորձի հետևանքները |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է գերմանական զինված ուժերի վերազինումը և հնարավոր մեծացումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Գերմանիան շուտով կունենա «Եվրոպայի ամենամեծ ավանդական բանակը» ՆԱՏՕ-ի երկրների շարքում։ Նա հավելել է, որ այդ կերպ Գերմանիայի և նրա դաշնակիցների անվտանգությունը «զգալիորեն կամրապնդվի»։

«Մենք ընկալում ենք Գերմանիայի դաշնային կանցլերի այս հայտարարությունը որպես ևս մեկ հաստատում, որ Գերմանիան ձեռնամուխ է եղել իր երկրի հարկադիր վերառազմականացմանը: Ցավոք, պատմությունից բոլորը լավ գիտեն, թե դա ինչպես կարող է ավարտվել: Մենք ուշադիր հետևելու ենք հայտարարված վերազինմանը և գերմանական զինված ուժերի հնարավոր մեծացմանը՝ հաշվի առնելով նրա միջազգային իրավական պարտավորությունները ռազմական ոլորտում զսպվածության վերաբերյալ»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով