Լատվիայում արգելվել են ռուսական բոլոր հեռուստաալիքները, թույլատրվել է «Դոժդի» հեռարձակումը

Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը (NEPLP) արգելել է երկրում ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք դեռևս հասանելի էին լատվիացի հեռուստադիտողներին, հայտնում է Delfi-ն։

Ինչպես ասել է NEPLP-ի նախագահ Իվար Աբոլինշը, որոշումն ընդունվել է՝ հիմնվելով օրենսդրական նոր նորմի վրա։ Դրանով նախատեսվում է, որ Լատվիայում չեն կարող հեռարձակվել երկրում գրանցված հաղորդումներ, որոնք սպառնում են մեկ այլ երկրի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 9-ից։ Արգելվել է այնպիսի հեռուստաալիքների հեռարձկումն, ինչպիսիք են «E TV»-ն, «Իլյուզիոն+»-ը, «Կինո24»-ը, «Աշխարհ Թի-Վի»-ն և այլն։

NEPLP-ն թույլատրել է նաև Ռուսաստանում արգելափակված «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը։ Սա նշանակում է, որ ապագայում դրա հաղորդումները հեռարձակվելու են Ռիգայից, ասել է Իվարս Աբոլինշը։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով