Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|

armenpress.am:  Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Հունիսի 9-ի արտահերթ նիստում նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Եղիազարյանը երդվեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև