2022-06-11-20e3c9c8-eddb-4c02-b24f-9df1fd04e53b.jpg

Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում, գրում է «Ռիա Նովոստի» -ն։

«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցվել է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ՌԴ-ի դուրս գալու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) ապրիլի վերջին կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը։ Պատճառը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն էր։ Միաժամանակ, կազմակերպությունից ամբողջությամբ դուրս մնալու մասին խոսք չի գնացել՝ համաձայն UNWTO կանոնադրության 34-րդ հոդվածի, անդամակցությունը կարող է վերականգնվել, եթե փոխվի Ռուսաստանի քաղաքականությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն