ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին:

Նախարար Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծվել են դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները:

ԱԻ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «ՈՒԱԶ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:

Արմեն Փամբուխչյանն ընդգծել է ՀՀ ԱԻՆ պատրաստակամությունը համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով