ՄԱԿ. Ուկրաինական պատերազմում ավելի քան 4452 խաղաղ բնակիչ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4 հազար 452 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 5 հազար 531-ը՝ վիրավորվել։

Հատուկ ընդգծվում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քանի որ դեռևս հնարավոր չէ հաստատել Մարիուպոլում, Սևերոդոնեցկում և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող այլ բնակավայրերում մահացածների մասին տվյալները։

Ուկրաինական պատերազմը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում իրենց տները հարկադրված լքածների թիվը գերազանցեց 100 միլիոնը։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմի պատճառով սովը կարող է ստիպել ավելի շատ մարդկանց թողնել իրենց բնակավայրը:

«Ջանքերը՝ հաղթահարելու պարենի համաշխարհային ճգնաժամը, որը սրվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, առաջնային է ավելի շատ մարդկանց տեղահանումը կանխելու համար», – հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4,8 միլիոնը։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն