Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ Է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ|armenpress.am|

armenpress.am: Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ: Այդ մասին ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Նրանում նշվում Է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու վանահայրը պատժամիջոցների ներքո Է հայտնվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությանը ցուցաբերած «նրա զգալի աջակցության պատճառով»: Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում բրիտանական իրավասության շրջանակներում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա մուտքի արգելք:

Նաեւ Լոնդոնը պատժամիջոցների ցուցակում ներառել Է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների խնդրով լիազոր Մարիա Լվովա-Բելովային՝ «ուկրաինացի երեխաներին ստիպողաբար դուրս տանելու եւ որդեգրելու» համար, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովին եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության ղեկավար Ալեքսեյ Իսայկինին: Պատժամիջոցներ կսահմանեն նաեւ ՌԴ զինված ուժերի չորս գնդապետների նկատմամբ՝ կապված Բուչայի իրադարձությունների հետ եւ Խերսոնում գործող «Հանուն խաղաղության փրկության կոմիտեի» անդամների նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով